ՌՀՄ-ն կոչ է անում ռուս հանրությանը դիմակայել երիտասարդության շրջանում նացիզմի ու ֆաշիզմի տարածմանը20 նոյեմբերի 2008 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Ազգային ծայրահեղականությունը իրապես սպառնում է Ռուսաստանի պետության անվտանգությանն ու ամբողջականությանը եւ ուղղակիորեն հակասում է ռուս ժողովրդի եւ Ռուսաստանի բնիկների շահերին: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Ռուսաստանի հայերի միությունում, այդ մասին Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՌՀՄ փոխնախագահ Լեւոն Մուքանյանը: Նրա խոսքերով, ազգամիջյան հակամարտությունների բորբոքման մեջ ուղղակիորեն շահագրռգված են նրանք, ով ձգտում է Ռուսաստանին ու ռուսական շահերը դուրս մղել Կովկասից: «Օրինակ, տարածաշրջանային առաջնորդի դերին հավակնում է Թուրքիան, որպես Ռուսաստանի վաղեմի մրցակից: Ներքաղաքական դիվերսիայի նման դրսեւորման դեմ պետք է պայքարի սթափ մտածող ամբողջ հասարակությունը»,-ասել է նա: Ըստ ՌՀՄ փոխնախագահի, Կովկասը Ռուսաստանի համար «աքիլեսյան գարշապար է»: Հենց Կովկասով եւ այնուհետեւ Ուրալով են փորձում Ռուսաստանը պոպոքի նման կիսել երկու մասի եւ այդպիսով վերահսկողություն հաստատել հարուստ բնական պաշարների վրա: Ցանկացած պատերազմի հիքմում զուտ տնտեսական շահեր են ընկած: Հնարավոր է, հավելել է Լ.Մուքանյանը, որ շարքային երիտասարդությունը չի գիտակցում, թե ում ջրաղացին է ջուր լցնում: «Չէ որ գաղափարախոսների հիմնական նպատակը ոչ թե հերթական կովկասցու սպանությունը կամ ծեծի ենթարկելն է, այլ բուն Կովկասում ռուսների եւ Ռուսաստանի հանդեպ ատելության բորբոքումը: Սա Ռուսաստանը հարեւանների դեմ տրամադրելու մտածված քայլ է` մի կողմից` չեն թողնում եւ սպանում են, մյուս կողմից` առաջարկում են ազատություն եւ հավասարություն: Այդպիսով, Ռուսաստանը աստիճանաբար կորցնում է Կովկասում իր մշակութային, տնտեսական, եւ, հետեւաբար, ռազմաքաղաքական ներկայությունը»,-նշել է նա: «Ռուսաստանի հետ Հայաստանը կապված է բազմադարյա բարեկամական կապերով: Հայաստանում միշտ հարգանքով են վերաբերվել ՌԴ եղբայրական ժողովրդներին: Կովկասի հանրապետությունները դարեր շարունակ եղել են Ռուսաստանի կազմում եւ ոչ մի ժողովրդագրական պայթյուն կամ մտածված դուրս մղում այն ժամանակ չի եղել ե- այժմ էլ չի նախատեսվում: Վերջին տարիներին տասնամյա գործունեության շրջանի համեմատ ՌԴ իշխանությունները մի շարք լուրջ ջանքեր են ձեռնարկում, ուղղված ազգայնականության եւ ծայրահեղականության դեմ: Շատ բան է արվում, սակայն ակնհայտ է, որ դա բավարար չէ բացասական գործընթացները կասեցնելու համար: Առանձնակի ուշադրություն են սկսել դարձնել այդ խնդիրներին իրավապահ մարմինները, եւ որպես հետեւանք մենք տեսնում ենք համապատասխան դատական դատավճիռները ազգամիջյան պառակտման բորբոքման համար, ինչը նախկինում շատ հազվադեպ էր լինում: Օրինակ, վերջին 3 տարում 9 հայ է սպանվել, որոնցից մեծ մասը ՌԴ քաղաքացիներ էին: 5 հանցագործությունների առնչությամբ դատավճիռները կայացվել են, իսկ մյուսների դեպքում քննությունը դեռ շարունակվում է: Ռուսաստանի հայերի միությունը կոչ է անում ՌԴ հանրությանը դիմակայել երիտասարդության շրջանում նացիզմի ու ֆաշիզմի տարածմանը»,-հայտարարել է Լեւոն Մուքանյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |