Իրաքում բողոքի ցույցերը շարունակվում են![]() 23 դեկտեմբերի 2019 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Իրաքի հարավում դեկտեմբերի 22-ին հազարավոր ցուցարարներ արգելափակել են ճանապարհներն ու հանրային շենքերը՝ պահանջելով իշխանափոխություն: Ցուցարարները գործող ռեժիմը համարում են կոռումպացված և անարդյունավետ: Դեկտեմբերի 22-ին սպառվել է հրաժարական տված Ադել Աբդել Մահդիի փոխարեն նոր վարչապետ նշանակելու ժամկետը, սակայն նա դեռ շարունակում է կատարել իր պարտականությունները: Նոր վարչապետի հաստատման օրն արդեն երկու անգամ հետաձգել է նախագահ Բարհամ Սալեհը, գրում է Deutsche Welle-ն: Փորձագետները կարծում են, որ Իրաքի քաղաքականության վրա ազդեցություն ունեցող Իրանը պնդում է, որ նշանակվի Կուսել աս Սուհայլյան, որը կրթության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում: Սակայն ցուցարարները կտրականապես դեմ են նրան, ինչպես նաև 2003-ին Սադդամ Հուսեյնի տապալումից հետո առաջացած նախկին քաղաքական վերնախավի ցանկացած ներկայացուցչի: Հակակառավարական ցույցերն Իրաքում շարունակվում են նոյեմբերից: Ակցիաների արդյունքում արդեն 460 զոհ կա, 25,000 վիրավոր: Այժմյան ցույցերն ամենալայնածավալն են երկրում 2003-ից ի վեր: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |