Մխիթարյանի մայր․ Խայտառակ շոու, ոչ թե ՀՖՖ նախագահի ընտրություն![]() 23 դեկտեմբերի 2019 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցել են խայտառակ մթնոլորտում: Այս մասին, Aysor.am-ի հաղորդմամբ, ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունից հետո հայտարարել է ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանը, ով Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մայրն է: «Որոշել էի լռել, բայց չկարողացա: Սա խայտառակ շոու էր, ոչ թե ընտրություն, նախապես ամեն ինչը պայմանավորված էր, անելիք չկար»,-ասել է Թաշչյանը՝ հավելելով, որ իր 40 տարվա ֆուտբոլային գործունեության ընթացքում նման բան չէր տեսել: Նրա խոսքով՝ անընդունելի է, որ հավաքականի հետ նույն ինքնաթիռով այլ մարդիկ էլ են թռչում: Թաշչյանի խոսքով՝ ինքը մեկ անգամ հավաքականի հետ Պալերմո է մեկնել և անծանոթ մարդկանց է տեսել, ովքեր մեկնել են հավաքականի հետ: «Անցած անգամ մեկնել են իր աները և զոքանչը, մեկ անգամ տուրիստներ: Ես ասել եմ Մելիքբեկյանին, որ սա սխալ որոշում է»,-ասել է Թաշչյանը: Նա նշել է, որ ընտրություններն անցել են խախտումներով՝ մատնանշելով, թե Մելիքբեկյանի շտաբը ՀՖՖ շենքում էր: Թաշչյանի խոսքով՝ Վանեցյանի օրոք ամեն ինչ շատ սահուն էր անցնում: Չնայած դրան՝ ՀՖՖ գործկոմի նախկին անդամը միևնույն ժամանակ նշել է, որ Վանեցյանը շատ զբաղված էր, և ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարել են երկու հոգի՝ քարտուղարներ Արմեն Մելիքբեկյանը և Արմեն Նիկողոսյանը: Դեկտեմբերի 23-ին 6 ձայնի առավելությամբ ՀՖՖ նախագահ է ընտրվել ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Նրա օգտին քվեարկել է 13 հոգի, Գրիգորյանի օգտին քվեարկել է 7 հոգի: Կարդացեք նաև.Թաշչյան. Մխիթարյանին հավաքական չհրավիրելու մասին խոսակցություններ են եղել Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |