Ալիև. Ադրբեջանի անդամակցումը ԵՄ-ին անհնար է

Ալիև. Ադրբեջանի անդամակցումը ԵՄ-ին անհնար է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկիրը բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել է եվրաինտեգրման շրջանակում, սակայն նա հավելել է, որ Ադրբեջանի անդամակցումը ԵՄ-ին անհնար է:

«Պետք է հասկանալ, թե եվրաինտեգրում ասելով, ինչ ենք հասկանում: Ես կարծում եմ, որ մենք քայլեր ենք ձեռնարկել եվրաինտեգրման ճանապարհին, հետագա քայլերի անհրաժեշտություն չկա և դրանք ապարդյուն կլինեն»,-ասել է Ալիևը երկրի հեռուստաալիքներին տված հարցազրույցում, գրում է Ինտերֆաքսը:

Որպես օրինակ նա բերել է այն փաստյը, որ Ադրբեջանը ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի և այլ եվրակառույցների անդամ է: «Եթե մենք խոսում ենք եվրաինտեգրման մասին որպես անդամություն ԵՄ-ին, ապա դա անհնար է»,-ասել է նա:

Ըստ նրա, այժմ Եվրոպայում ապակենտրոնացման գործընթացներ են ընթանում և ըստ առաջատար քաղաքական գործիչների ԵՄ ընդլայնման հեռանկար չկա:

Ալիևը բերել է նաև Թուրքիայի օրինակը: Ալիևը համարում է, որ Անկարայի համար անդամակցումը ԵՄ-ին փակ է, քանի որ Թուրքիան մահմեդական երկիր է: «Այսպես կոչված ընդդիմությունը դուրս է գալիս փողոց ԵՄ դրոշներով: Նրանք ուզո՞ւմ են, որ Ադրբեջանի ճակատագիրը Բրյուսելում որոշվի: Մենք մեր ճակատագիրը չենք կարող այլոց հանձնել: Մենք մեր պատմությունն ունենք, մեր արժեքները»,-ասել է Ալիևը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---