Մոսկովյան հռչակագիրը ղարաբաղյան կարգավորման ճանապարհային քարտե՞զն է20 նոյեմբերի 2008 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ստորագրած Մոսկովյան հռչակագիրը ճանապարհային քարտեզ է, որն իր մեջ պարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ճանապարհները: Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Վասիլի Իստրատովը:«Մոսկովյան հռչակագրում չկան Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ստորագրությունները, եւ այնտեղ նշված չէ, որ Լեռնային Ղարաբաղը իրավունք չունի մասնակցելու կարգավորման գործընթացին»,- նշել է ռուս դիվանագետը` ավելացնելով, որ անհրաժեշտ է սպասել, մինչեւ պարզ դառնա, թե ինչպես են հետագայում զարգանալու իրադարձությունները: «Ես այդ առիթով շատ կարծիքներ եմ լսել, բայց դա միայն կարծիքներ են: Պետք է ելնել այն բանից, որ մենք ունենք մոսկովյան հռչակագիրը»,- ընդգծել է Իստրատովը, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջան» տեղեկատվական գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |