Սուրենյան. Դեկտեմբերի լույս 26-ի գիշերը կտրուկ կտաքանա՝ մոտ 8-10 աստիճանով

Սուրենյան. Դեկտեմբերի լույս 26-ի գիշերը կտրուկ կտաքանա՝ մոտ 8-10 աստիճանով

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, դեկտեմբերի 24-ի համեմատ մոտ 8-10 աստիճանով։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը:

«Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում դեկտեմբերի 26-ից գիշերային ժամերին կրկին կգրանցվեն դրական ջերմաստիճաններ»,-ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 26-ին Լոռիում և Տավուշում ցերեկային ժամերին օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի +13-16 աստիճանի, իսկ Սյունիքում և Արցախում՝ +14-17 աստիճանի, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Իսկ Երևանում դեկտեմբերի 26-ին օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի +9-ի:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---