Վատիկանը մտադիր է իր Օլիմպիական կոմիտեն ձևավորել![]() 24 դեկտեմբերի 2019 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Վատիկանը մտադիր է իր ազգային Օլիմպիական կոմիտեն ձևավորել: Դա կարող է տեղի ունենալ միջնաժամկետ հեռանկարում, այն բանից հետո, երբ գաճաճ պետությունում կլինի 5 մարզաձև, որոնք ճանաչված են միջազգային ֆեդերացիաների կողմից: Այդ մասին հայտնել է Հռոմի պապի մշակույթի գծով ներկայացուցիչը: Նա հատուկ շեշտել է գերազանց հարաբերությունները Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ և «իրատեսական» համարել Վատիկանի ներկայության հնարավորությունը 2024-ի ամառային Օլիմպիական խաղերի բացմանը Փարիզում, գրում է Deutsche Welle-ն Inside The Games-ի վրա հղումով: Վատիկանի թեթև ատլետիկայի ֆեդերացիան կազմավորվել է 2019-ի հունվարին: Ըստ Վատիկանի ներկայացուցչի, «պրոֆեսիոնալ սպորտը հսկայական շուկա է» դարձել և դա հարկավոր է նկատի ունենալ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |