Սիրիան դատի կտա ԱՄՆ-ին նավթային ռեսուրսները թալանելու համար

Սիրիան դատի կտա ԱՄՆ-ին նավթային ռեսուրսները թալանելու համար

PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանությունները հայց են նախապատրաստում ԱՄՆ դեմ՝ նավթային ռեսուրսների թալանի համար: Դամասկոսն ուսումնասիրում է տարբերակները, թե ինչպիսի միջոցներ կարող են ձեռնարկվել Վաշինգտոնի դեմ միջազգային մակարդակով:

Ինչպես նշել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյնա Շահաբանը Al Mayadeen հեռուստաալիքին, Սիրիայի իշխանությունները ցանկանում են ազատել տարածքն ու նավթի հանքավայրերն ԱՄՆ ներկայությունից, որը խախտում է Սիրիայի ինքնիշխանությունը: Նա ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարություններն այն մասին, թե ամերիկյան զորքերը «պահպանում են» Սիրիայի նավթը, անհիմն է անվանել, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, ամերիկացիները մտադիր են պաշտպանել ածխաթթու գազի աղբյուրները ոչ այնքան միջազգային ահաբեկիչներից, որքան պաշտոնական Դամասկոսից, ինչպես նաև ԱՄՆ ՊՆ ղեկավար Մարկ Էսպերի խոսքերով, Ռուսաստանից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---