ՄԻՊ-ում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին կգործի26 դեկտեմբերի 2019 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին: Բաժինն ապահովելու է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանություն, չհայտարարված այցերի, ինչպես նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկման Պաշտպանի գործառույթների իրականացումը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակության պաշտպանության դեպարտամենտի կազմում գործող բաժինը նախատեսում է սերտորեն համագործակցել ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների հետ՝ աջակցելու հավասար հնարավորությունների, իրավունքների միջավայրի ձևավորմանը և ամրապնդմանը: Այս առումով Մարդու իրավունքների պաշտպանը հատկապես կարևորում է հարգանքը հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության նկատմամբ, նրանց ինքնուրույնությունը և մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաև վերջիններիս անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու իրավունքի իրացման ապահովումը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից: Մարդու իրավունքների պաշտպանին է վերապահվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |