Դեկտեմբերի 31-ի կեսգիշերին՝ Նռնօրհնեք Մայր աթոռում

Դեկտեմբերի 31-ի կեսգիշերին՝ Նռնօրհնեք Մայր աթոռում

PanARMENIAN.Net - Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Մայր աթոռի միաբանության մասնակցությամբ մի շարք արարողություններ են նախատեսված:

Դեկտեմբերի 31-ին ժամը 24:00-ին Նռնօրհնեքի արարողություն տեղի կունենա Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի:

Հունվարի 1-ինժամը 10:00-ին Սուրբ պատարագ կմատուցվի Ս. Գայանե վանքում:

Հունվարի 5-ին ժամը 17:30-ին երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Ս. Պատարագ կմատուցվի Ս. Գայանե վանքում:

Հունվարի 6-ին ժամը 10:30-ին ՝ Հայրապետական պատարագ և Ջրօրհնեքի կարգ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:

Հունվարի 7-ին ժամը 10:30-ին` Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ Ս. Գայանե վանքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---