Թովմասյան. Մեղադրանքի առաջադրումը և խափանման միջոցի կիրառումն իրավունքի հետ չեն աղերսվում

Թովմասյան. Մեղադրանքի առաջադրումը և խափանման միջոցի կիրառումն իրավունքի հետ չեն աղերսվում

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իրեն մեղադրանք առաջադրելը համարում է քաղաքական գործընթաց: Այս մասին Թովմասյանը հայտել է ճեպազրույցի ընթացքում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Անդրադառնալով հարցին, թե ՍԴ նախագահն անձեռնմխելի է և իրեն մեղադրանք առաջադրելու իրավունք չկա՝ Թովմասյանը նշել է, որ քաղաքական պրոցեսում իրավունքի մասին խոսել չի կարող:

«Եվ մեղադրանքի առաջադրումը և խափանման միջոցի կիրառումը իրավունքի հետ աղերս չունեն»,- ասել է Թովմասյանը՝ հավելելով, որ իր խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Թովմասյանը նաև նշել է, որ դատավորները չեն համաձայնի վաղաժամ կենսաթոշակի գնալու առաջարկին, քանի որ դա կաշառք է:

«Եթե որևէ մեկը մտածում է, որ այս մարդիկ կարող են արդեն կաշառքի որակում ստացածով գայթակղվեն, ապա շատ վատ են ճանաչում, իմ ճանաչած ՍԴ դատավորներից որևէ մեկը դրան չի գնալու»,-ասել է Թովմասյանը՝ հավելելով, որ իրենք պայքարում են վաղվա պետության և դատական իշխանության համար:

«Այսօր պայքար չէ իրենց աթոռի համար, ընդհակառակը: Այսօր պայքար է թե մենք վաղը ինչպիսի դատական իշխանություն և պետություն ենք ունենալու: Այդ մարդկանց համար ստանալ անաշխատ եկամուտ… դա իրենք չեն: Իրենք չեն կարող նայել թե որտեղ կա մի քանդված դպրոց, փողոց, իսկ իրենք գանն նստեն տանն ու ստանան այդ աշխատավարձը»,- ասել է Թովմասյանը:

Դեկտեմբերի 27-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-ի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---