Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, բեռնատարների համար՝ փակ

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, բեռնատարների համար՝ փակ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:

Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհներին, Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և «Չայնիի» ոլորաններում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---