Հունվարի 1-2-ին տեղումներ չեն լինի

Հունվարի 1-2-ին տեղումներ չեն լինի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում` ձյան տեսքով: Դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Տավուշում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +14-ի, իսկ Սյունիքում՝ + 17-ի։

Երևանում՝ դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում են տեղումներ, 30-31-ը, հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +10-ի։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---