ԱԳՆ-ն՝ իրանցի գեներալի սպանության մասին․ ՀՀ-ն բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման կողմնակից է

ԱԳՆ-ն՝ իրանցի գեներալի սպանության մասին․ ՀՀ-ն բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման կողմնակից է

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բաղդադում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ՝ անդրադառնալով ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանությանը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից »:

Նշվում է նաև, որ Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին իրանցի ամենաազդեցիկ գեներալներից մեկն էր, մասնավորապես, ղեկավարում ու համակարգում էր պրոիրանական ուժերի գործողությունները ողջ Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում, Լիբանանում, Յեմենում, Իրաքում և այլուր։ Սուլեյմանին, ըստ Reuters-ի, կարևոր դերակատարում էր ունեցել նաև Սիրիայում ռուսական օդուժի գործողությունների մեջ՝ հենց նա էր համոզել Մոսկվային ներգրավվել երկրում ընթացող պատերազմում։

Սուլեյմանին ընդգրկված էր ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ Իրանի միջուկային ծրագրի համար պատասխանատու գործիչների «սև ցուցացում»։ Սոլեյմանիի սպանությունը հետևել է 2019-ի դեկտեմբերի 31-ին պրոիրանական ուժերի՝ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա գրոհին։

Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Սուլեյմանիից բացի, սպանվել են պրոիրանական շիա «Ալ Խաշդ աշ-Շաաբի» խմբավորման մի քանի անդամ, այդ թվում՝ դրա ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսն, ում Պենտագոնը մեղադրում էր դեսպանատան վրա գրոհի կազմակերպման համար։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---