ՊՆ-ում քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին օրերին ստեղծված իրավիճակը

ՊՆ-ում քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին օրերին ստեղծված իրավիճակը

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունում քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին օրերին ստեղծված իրավիճակը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով սպանվել է իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին։

Տոնական օրերին Զինված ուժերում զգոնությունը պահպանելու, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով Պաշտպանության նախարարությունում ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել։

«Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև Մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին օրերին ստեղծված իրավիճակը, այս ուղղությամբ տրվել են հատուկ ցուցումներ։ Ընդհանուր առմամբ հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում օպերատիվ իրավիճակը գնահատվում է կայուն»։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին իրանցի ամենաազդեցիկ գեներալներից մեկն էր, մասնավորապես, ղեկավարում ու համակարգում էր պրոիրանական ուժերի գործողությունները ողջ Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում, Լիբանանում, Յեմենում, Իրաքում և այլուր։ Սոլեյմանին, ըստ Reuters-ի, կարևոր դերակատարում էր ունեցել նաև Սիրիայում ռուսական օդուժի գործողությունների մեջ՝ հենց նա էր համոզել Մոսկվային ներգրավվել երկրում ընթացող պատերազմում։

Սոլեյմանին ընդգրկված էր ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ Իրանի միջուկային ծրագրի համար պատասխանատու գործիչների «սև ցուցացում»։ Սուլեյմանիի սպանությունը հետևել է 2019-ի դեկտեմբերի 31-ին պրոիրանական ուժերի՝ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա գրոհին։

Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Սոլեյմանիից բացի, սպանվել են պրոիրանական շիա «Ալ Խաշդ աշ-Շաաբի» խմբավորման մի քանի անդամ, այդ թվում՝ դրա ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսն, ում Պենտագոնը մեղադրում էր դեսպանատան վրա գրոհի կազմակերպման համար։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---