Էրդողանը հայտարարել է Լիբիա զորքեր ուղարկելու մասին![]() 6 հունվարի 2020 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Լիբիա զորքեր ուղարկելու մասին։ Թուրք զինվորականները համակարգելու են Լիբիայի կառավարական ուժերի գործողությունները։ Ավելի վաղ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունն օգնոթյուն էր խնդրել Թուրքիայից։ Լիբիայի ազգային բանակը մարշալ Խալիֆա Խաֆթարի գլխավորությամբ գրոհում է Տրիպոլիի ուղղությամբ, հայտնում է Deutsche Welle-ն։ 2011-ին Մուամմար Քադդաֆիի ռեժիմի տապալումից և վերջինիս սպանությունից հետո Լիբիայում պայքար է ընթանում իշխանության համար, որը վերաճել է քաղաքացիական պատերազմի և փաստացի երկիշխանություն է առաջացրել երկրում։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |