Իրանն ամերիկյան 2 ռազմաբազա է հրթիռակոծել

Իրանն ամերիկյան 2 ռազմաբազա է հրթիռակոծել

PanARMENIAN.Net - Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ CNN հաղորդմամբ, հարվածի փաստը հաստատել են թե ամերիկյան, թե իրանական պաշտոնական աղբյուրները։

Պենտագոնը հայտարարել է, որ Իրանն արձակել է առնվազն 12 հրթիռ։

Զոհերի ու վիրավորների մասին հստակ տվյալներ չեն հաղորդվում, հայտնի է միայն, որ կան կորուստներ բազաների իրաքյան անձնակազմի շարքերում։

Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար մոտալուտ վրեժի մասին․ երկրի խորհրդարանն ընդունել էր ԱՄՆ բանակն ահաբեկիչներ հռչակող բանաձև, Թեհրանը սպառնացել է նաև հարվածել այն մերձավորարևելյան երկրներին, որտեղից իր դեմ գործողություններ կիրականացվեն։

Հարվածը հասցվել է տեղական ժամանակով մոտավորապես 1։30-ին (2:30 Երևանի ժամանակով)։ Թվիթերյան մի շարք օգտատերեր նկատել են, որ հարվածները սկսվել են նույն ժամին, երբ ԱՄՆ-ը հարվածել է Սոլեյմանիի ավտոշարասյանը։

Իրանական «Թասնիմը» մեջբերել է լիբանանյան «Հզբոլահի» հայտարարությունը՝ ամերիկյան պատասխան հարվածի մասին Իսրայելի տարածքի հրթիռակոծությունը սկսելու պատրաստակամության մասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---