Իրանում կործանված ինքնաթիռի ինքնագրիչի սև արկղերից մեկը գտել են![]() 8 հունվարի 2020 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է առաջին սև արկղը, իր Telegram-ալիքում հայտնում է RT-ն: Ինչպես նշվում է՝ սև արկղը հայտնաբերել են Իրանի փրկարար ծառայությունները՝ փոխանցելով այն իրավապահներին: Հստակ չի նշվում, թե 2 ինքնագրիչներից որն է հայտնաբերվել՝ խոսակցությունները, թե թռիչքի պարամետրերը գրանցողը, հայտնում է Lenta.ru-ն: Ավելի վաղ Թեհրանի օդանավակայանի ներկայացուցիչը հայտնել էր, որ ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել շարժիչի բռնկումը: Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական ինքնաթիռ է կործանվել, որում 176 մարդ է եղել: Բոլորը զոհվել են: Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ CNN հաղորդմամբ, հարվածի փաստը հաստատել են թե ամերիկյան, թե իրանական պաշտոնական աղբյուրները։ Պենտագոնը հայտարարել է, որ Իրանն արձակել է առնվազն 12 հրթիռ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |