Իրանում Boeing 737-ի կործանման հետևանքով 7 երկրի քաղաքացի է զոհվել

Իրանում Boeing 737-ի կործանման հետևանքով 7 երկրի քաղաքացի է զոհվել

PanARMENIAN.Net - Իրանի մայրաքաղաք Թեհրանի մերձակայքում հունվարի 8-ի առավոտյան ուկրաինական Boeing 737-800-ի կործանման հետևանքով 7 երկրի 176 քաղաքացի է զոհվել: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը:

Նշվում է, որ ինքնաթիռում եղել է Ուկրաինայի 2 քաղաքացի, այդ երկրի քաղաքացիներ էին նաև անձնակազմի անդամները՝ 9 հոգի: Զոհվել է նաև Իրանի 82 քաղաքացի, Կանադայի՝ 63, Շվեդիայի՝ 10, Աֆղանստանի՝ 4, Գերմանիայի՝ 3 և Մեծ Բրիտանիայի 3 քաղաքացի: Համապատասխան տեղեկությունը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկոն:

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու ողբերգության պատճառների հետաքննությանը: Այդ երկիրը նաև խումբ է գործուղել Թեհրան՝ որոնողական աշխատանքներին օժանդակելու համար, Telegram-ալիքում հայտնել է Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը:

Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական ինքնաթիռ է կործանվել, որում 176 մարդ է եղել: Բոլորը զոհվել են: Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիներ չկան։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---