Air France-ը, Lufthansa-ն և ռուսական ավիաընկերությունները չեն օգտվի Իրանի և Իրաքի օդային տարածքից 8 հունվարի 2020 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Air France-ն ու Lufthansa-ն չեն օգտվի Իրանի և Իրաքի օդային տարածքից՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ Ռոսավիացիան ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տվել դադարեցնել թռիչքներն այդ երկրներով, ինչպես նաև Պարսից ծոցի և Օմանի ծոցի տարածքով: PanARMENIAN.Net ը փորձեց կապվել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ՝ հայկական ավիաընկերությունների վերաբերյալ մեկնաբանության համար, բայց չհաջողվեց: ԱՄՆ բազաներին Իրանի հրթիռային հարվածներից հետո ԱՄՆ իշխանություններն արգելել են քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները տարածաշրջանում: Emirates Airline-ն ու Flydubai-ը չեղարկել են դեպի Բաղդադ թռիչքները: «Ուկրաինական ավիաուղիները» չեղարկել էր դեպի Իրան թռիչքները հունվարի 8-ի լուսադեմին Թեհրանում իր Boeing 737-ի կործանումից հետո: Ավիավթարի հետևանքով ավելի քան 170 մարդ է զոհվել: Իրանի իշխանությունները որպես վթարի պատճառ նշել են շարժիչի բռնկումն ու ինքնաթիռի կառավարումը վերականգնելու անձնակազմի անհաջող փորձը: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |