ՄԻՊ-ն ուսումնասիրում է Մարալիկի ծննդատան փակման հարցը

ՄԻՊ-ն ուսումնասիրում է Մարալիկի ծննդատան փակման հարցը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրում է Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հարցը։

Մասնավորապես, ՄԻՊ աշխատակազմը տեղյակ է, որ հունվարի 8-ին Մարալիկի և հարակից գյուղերի բնակիչների՝ ի նշան ծննդատան փակման, փակել են Գյումրի-Երևան մայրուղին։

Կառույցն արդեն ուսումնասիրել է բողոքները, այդ թվում՝ այն, որ ծննդատան փակմամբ կդժվարանա բուժօգնության մատչելիությունը։

Մարդու իրավունքների պաշտպանն արդեն քննարկել է հարցը առողջապահության նախարարի և Շիրակի մարզպետի հետ։

Հաշվի առնելով բնակիչների բողոքները՝ գրավոր հարցում է ուղարկվել առողջապահության նախարարություն։

Մարալիկում ծննդատան և հիվանդանոցի աշխատողները հունվարի 8-ի առավոտից փակել են ճանապարհը: Նրանք դժգոհում են առողջապահության նախարարի որոշմամբ հունվարի 1-ից տեղի բուժամբուլատորիայում ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցումից: Առողջապահության նախարարությունը հետևում է ծավալվող իրադարձություններին և արդեն աշխատանքային խումբ է ուղարկել Մարալիկ` հանդիպելու ամբուլատորիայի անձնակազմին:

Առողջապահության նախարարի 2018-ի հուլիսի 30-ի թիվ 1941-Ա հրամանով հաստատված ծննդօգնության բուժկազմակերպությունների գնահատման չափանիշների համաձայն՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար տարեկան առնվազն 150 ծնունդ է պետք։ Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայության պարագայում այդ թիվը 2018-ին կազմել է 126, իսկ 2019-ին ծնունդների անկման միտումը շարունակվել է՝ հասնելով 105-ի:Բացի այդ, ծննդօգնության ծառայությունը չունի վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ, ինչն ինքնին պոտենցիալ վտանգ է

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---