Երբ ԲԹՋ-ն սկսի 50 մլն տոննա նավթ տեղափոխել, Հայաստանի համար խնդիրներ կառաջանան24 նոյեմբերի 2008 - 13:20 AMT PanARMENIAN.Net - «2008թ. հունվարից-սեպտեմբեր ընկած հատվածում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով արդեն բաց է թողնվել 26 մլն տոննա նավթ: Այդ նավթի մեծ մասը ադրբեջանական նավթն է, մոտավորապես 5-6 մլն տոննան` ղազախական: Առանց այդ նավթի խողովակաշարը չի կարողանա դուրս գալ տարեկան 50 մլն տոննա նախագծային հզորության, նույնիսկ եթե ավելանա արդյունահանումը «Շախ Դենիզ» հանքավայրում»«-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ղազախստանի Սահմանային համագործակցության ասոցիացիայի ներկայացուցիչ Մարատ Շիբուտովը: Նրա խոսքերով, դեռեւս Ղազախստանի արտահանման ծավալաներն այդ ուղղությամբ չեն կարող գերազանցել 10 մլն տոննան: Սակայն հոկտեմբերից ԲԹՋ-ով անցնում է արդեն «Թենգիզ» հանքավայրի նավթը, որտեղ հում գազի լցման համակարքի ներդրման հաշվին տարեկան արդյունահանումն ավելացել է 5 մլն տոննայով: «Եթե տապալվեն Կասպից խողովակաշարային կոնսորցիումի ընդլայնման բանակցությունները, իսկ դրանք դրական ընթացք ունեն, ապա «Թենգիզ» հանքավայրի նավթը կգնա ԲԹՋ-ով: Ընդհանուր առմամբ, մի իրավիճակ է ստեղծվել, երբ Ղազախստանում արտահանող խողովակաշարերի կառուցումը պայմանավորեց արդյունահանման աճը, ուստի պայքար կընթանա ծավալների վերաբախշման համար: Սակայն 2013-14թթ. շուտ «Կաշագանից» նավթ չի գնա, իսկ հենց այդ նավթի համար էր նախատեսված ԲԹՋ-ն, այսպիսով բոլոր հույսերը Թենգիզի եւ փոքր հանքավայրերի վրա է: Սակայն «Կաշագանից» ստացված հասույթը կստանա Ղազախստանը, ոչ թե Բաքուն: Այդ պատճառով էլ Ադրբեջանի համար չափազանց կարեւոր է 2009թ. հասնել նրան, որ «Թենգիզի»10 մլն տոննա աճը ուղղվի ԲԹՋ եւ այդպիսով ղազախական բաժնեմասը կազմի 16-18 մլն տոննա, ինչը թույլ կտա գոնե 40 մլն տոննայի հասցնել արտահանման ծավալը: Ընդհանուր առմամբ, առանց ղազախական նավթի այս նախագիծը դատապարտված է տապալման»,-ասել է Շիբուտովը: Ինչ վերաբերում է ԲԹՋ առումով Հայաստանին սպառնացող մարտահրավերներին, ապա ըստ ղազախ քաղաքագետի, երբ ԲԹՋ-ն սկսի 50 մլն տոննա նավթ տեղափոխել, Հայաստանի համար խնդիրներ կառաջանան: «Առաջին հերթին, դա Ադրբեջանի զորացումն է եւ ոչ միայն տարանցման համար գումարների հաշվին, այլ նաեւ ընդհանուր աշխարհաքաղաքական առումով` չէ որ Եվրոպան ու ԱՄՆ-ն կգնահատեն նավթի անկախ առաքողի հայտնվելը: Երկրորդը, Հայաստանի չորս հարեւաններից երեքի` Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի մոտ ընդհանուր տնտեսական շահեր եւ ընդհանուր նախագիծ է ի հայտ գալիս, որի իրագործման մեջ բոլորն են շահագրգռված: Իսկ սա արդեն հղի է կոալիցիայով եւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Վրաստանի մերձեցմամբ: Երրորդը, հնարավոր է անվտանգության ազգամիջյան ուժերի առաջացում, որոնք կերաշխավորեն խողովակաշարի աշխատանքը: Հավանաբար այնտեղ կլինեն թուրք զինվորականներ եւ կտեղակայվեն նրանք եղբայրական (իրենց համար եղբայրական) Ադրբեջանում: Այս պայմաններում զինված հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղղակի անհնար եւ ինքնասպանության հավասար կլինի Հայաստանի համար: Եթե Թուրքիան որոշի օգնել Ադրբեջանին, արեւմուտքից հարձակվելով Հայաստանի վրա, շատ վատ կլինի»,-գտնում է Մ.Շիբուտովը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |