Մեքենայի թաղանթապատ ապակիների համար կազմված արձանագրությունն այլևս չի բեկանվի

Մեքենայի թաղանթապատ ապակիների համար կազմված արձանագրությունն այլևս չի բեկանվի

PanARMENIAN.Net - Տրանսպորտային միջոցիապակիներիթաղանթապատված վիճակում, լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագունապատված վիճակում վարելու համար կազմված արձանագրությունը հունվարի 1-ից չի բեկանվելու, հայտնում են ոստիկանությունից:

Համաձայն 2005-ի փետրվարի 24-ին Կառավարության ընդունած համապատասխան որոշման՝ մեքենաների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75%-ից ոչ պակաս, առջևի դռների, կողային (առկայության դեպքում) և այլ ապակիներինը` 70%-ից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների լուսաթափանցելիությունը կարող է լինել 70%-ից ցածր։

«2020 թվականի հունվարի 1-ից մեքենայի ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքում իրավախախտման հատկանիշները վերացնելը, այն է՝ թաղանթապատումը, ապակիների լուսաթափանցելիության չափի խախտումը վերացնելը կամ վարագույրը հանելը այլևս չի ազատում վարչական պատասխանատվությունից»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

2015-ի նոյեմբերի 3-ին ոստիկանությունը հայտարարել էր 70%-ից ավելի մգացված ապակիներով մեքենաների դեմ պայքար սկսելու մասին, ինչի համար վարորդները պետք է տուգանվեին 50,000 դրամով: Օրենքը «համալրել էր» հատվածաբար կիրառվողների շարքերը՝ մգացված ապակիներով մեքենաների վարորդները մեկ տուգանվում էին, մեկ՝ ոչ:

Ավելի վաղ PanARMENIAN.Net ն առանձնացրել էր նման ճակատագրի արժանացած օրենքներից մի քանիսը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---