Վանեցյանը գրառում է արել Իրանի դեսպանատան սգո մատյանում

Վանեցյանը գրառում է արել Իրանի դեսպանատան սգո մատյանում

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը ցավակցական գրառում է կատարել ՀՀ-ում Իրանի դեսպանատանը Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում, փոխանցում է Aysor.am-ը։

«Ցավակցում եմ բարեկամ Իրանին գեներալ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ։ Վստահ եմ, որ բարեկամ Իրանը կհաղթահարի այս ծանր կորուստը, իսկ գեներալի հիշատակն ընդմիշտ կմնա ժողովրդի և Իրանի բարեկամների սրտերում», - նշել է Արթուր Վանեցյանը։

Հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանովի հասցված ավիահարվածի արդյունքում սպանվել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Պաշտոնական Թեհրանն ավելի ուժ խոստացել էր վրեժ լուծել ԱՄՆ-ին։ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին ևս խոստացել էր, որ ավիահարվածի կազմակերպիչներին «դաժան վրեժ է սպասվում»։

Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Պենտագոնը հայտարարել է, որ Իրանն արձակել է առնվազն 12 հրթիռ։ Ավելի ուշ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիթ Թահթ Ռավանչին հայտարարել է, որ Իրանն ավարտել է վրեժը Սոլեյմանիի սպանության համար և ռազմական նոր գործողություններ չի ձեռնարկի, եթե ԱՄՆ-ն ագրեսիա չցուցաբերի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---