«Այս ինքնաթիռը ծաղրածուներ են ստեղծել». Boeing-ի աշխատողների նամակագրությունը՝ 737 MAX-ի մասին![]() 10 հունվարի 2020 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Boeing ընկերության աշխատակիցները մինչև Ինդոնեզիայում ավիավթարը կասկածներ են հայտնել Boeing 737 MAX ինքնաթիռների որոշ համակարգերի հուսալիության մասով, The New York Times-ին հղումով հայտնում է ՏԱՍՍ-ը: Աշխատակիցներից մեկը, օրինակ, 2017-ին այսպիսի գնահատական է տվել Boeing 737 MAX-ին. «Այս ինքնաթիռը ծաղրածուներ են նախագածել, որոնց ղեկավարել են կապիկները»: Լրագրողները ծանոթացել են նյութերին, որոնք Boeing-ը 2019-ի դեկտեմբերին փոխանցել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տրանսպորտի և ենթակառուցվածքների կոմիտեի օրենսդիրներին, ինչպես նաև Դաշնային ավիացիոն վարչությանը: Այդ փաստաթղթերից պարզ է դառնում, որ ընկերության աշխատակիցները ներկորպորատիվ նամակագրության մեջ նշել են, որ փորձել են թաքցնել Դաշնային ավիացիոն վարչությունից տարբեր թերացումներ: «Աստված ինձ դեռ չի ներել այն բանի համար, ինչ ես թաքցրել եմ նախորդ տարի»,- 2018-ին նշել է Boeing-ի աշխատակիցներից մեկը՝ մեկ այլ աշխատակցին դիմելով: Խոսքը Boeing-ի և Դաշնային ավիացիոն վարչության միջև շփումների մասին է: Այլ աշխատակիցներ 2018-ի նամակագրության մեջ նշել են, որ թույլ չէին տա իրենց ընտանիքների անդամներին թռչել այն ինքնաթիռով, որի անձնակազմը մասնագիտացել է Boeing 737 MAX-ի համար ստեղծված սարքերի վրա: Boeing-ը հունվարի 9-ին հայտարարություն է արել՝ նշելով, որ նյութերը փոխանցվել են օրենսդիրներին և Դաշնային ավիացիոն վարչությանը: Ընկերությունն ընդունել է, որ նամակագրության մի մասն «անընդունելի է»: Boeing 737 MAX շահագործումը դադարեցվել է երկու ավիաաղետներից հետո: 2019-ի մարտի 10-ին Եթովպիայում կործանվել էր Ethiopian Airlines-ի Boeing 737 MAX 8-ը՝ զոհվել էր 157 մարդ: 2018-ի հոկտեմբերի 29-ին վթարվել Lion Air-ի նույն մոդելի ինքնանթիռն Ինդոնեզիայում՝ զոհվել էր 189 մարդ: Boeing-ի ղեկավարությունը խոստովանել է, որ երկու դեպքում էլ ինքնաթիռներում, վթարից առաջ, մանևրելու բնութագրերի բարելավման համակարգի խափանում է եղել: Դրանից հետո բազում երկրներ, այդ թվում ՌԴ-ն, ԱՄՆ-ն, ԵՄ երկրներն անվտանգության նկատառումներով դադարեցրել են այդ սերիայի ինքնաթիռների շահագործումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |