Աղբյուր. Ուկրաինական ինքնաթիռը կործանվել է Իրանի արձակված 2 «Տոր» ԶՀՀ-ի հարվածից10 հունվարի 2020 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Իրանում ուկրաինական ինքնաթիռը կործանվել է իրանական հրթիռի հարվածից, հայտնում է «Կոմերսանտը»՝ CNN-ի և ABC-ի աղբյուրներին հղումով: Ըստ աղբյուրի՝ երկու հրթիռն էլ արձակվել են «Տոր» զենիթահրթիռային համակարգից: Բացի այդ, ԱՄՆ հետախուզությունը վստահ է, որ Իրանը ռադարներով հետևել է ուկրաինական Boeing-ին և թիրախավորել: Ըստ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ ԱՄՆ արբանյակներն ինքնաթիռին մոտեցող հրթիռների ջերմային 2 հետք են նկատել: Հունվարի 8-ին Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական Boeing 737-ը կործանվել է: Ինքնաթիռում 176 մարդ էր եղել, բոլորը զոհվել էին: Հունվարի 9-ին սոցցանցերում տարածված լուսանկարների հիման վրա վարկած տարածվեց, որ այն կործանվել է «Տոր» ԶՀՀ հարվածից: Ինքնաթիռի կործանման պաշտոնական վարկած առայժմ չի ներկայացվել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկրի համար գերակա հարց է Իրանում բոինգի կործանման պատճառները պարզելը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին |