Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան

Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան

PanARMENIAN.Net - «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին ավարտում է իր կարիերան, ասվում է ակումբի ֆեյսբուքյան էջում։

Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Մարկոսը հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում, որի արդյունքում պարզվել է, որ նրան անհրաժեշտ է վիրահատություն։ Դրանից Մարլոսը հրաժարվել է և որոշել ավարտել կարիերան:

«Կհրապարակվի տեսանյութ, որում Մարկոսը մանրամասն ներկայացնում է պատճառները»,- ասվում է գրառման մեջ:

2018-ին Մարկոս Պիզելլին ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։

2019-ի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Պիզելլին ավարտել է կարիերան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում: Նա երկար տարիներ՝ 2008 թվականից, հանդես էր գալիս Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 66 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---