Հունվարի 20-ից կփոխվեն ՀԿԵ ներհանրապետական ուղևորատար էլգնացքների չվացուցակները13 հունվարի 2020 - 11:54 AMT PanARMENIAN.Net - 2020-ի հունվարի 20-ից կփոփոխվեն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներհանրապետական ուղևորատար էլեկտրագնացքների չվացուցակները: Նպատակն ուղևորների հոսքի ավելացումն է և ուղևորափոխադրումների որակի կատարելագործումը: Այսպիսով, փոխվում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլգնացքի երթևեկության կարգը. այն Երևանից մեկնելու է ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի՝ ժամը 10:15-ին, 09:15-ի փոխարեն: Գյումրիից վերադարձի ժամը մնում է անփոփոխ՝ 17:55: Ամենօրյա Գյումրի-Երևան-Գյումրի ուղերթն այսուհետ սպասարկելու է ԷՊ2Դ էլեկտրագնացքը, որը Գյումրիից մեկնելու է 8:30 (7:45-ի փոխարեն), իսկ Երևանից՝ 18:30 (18:25-ի փոխարեն): Երևան-Գյումրի-Երևան գնացը հունվարի 20-ից սկսած Երևանից կմեկնի ժամը 09:00-ին (07:55-ի փոխարեն), իսկ Գյումրիից՝ 18:55 (18:15-ի փոխարեն): Երևան-Երասխ-Երևան գնացքը Երևանից կմեկնի 04:40 (19:00-ի փոխարեն), Երասխից՝ 06:30: Հուվարի 20-ից նաև 3 նոր էլեկտրագնացք կգործի. երկուսը՝ Արմավիրի, մեկը՝ Արարատի ուղղությամբ: Այսպիսով, Երևան-Արմավիր-Երևան էլգնացքը Երևանից կմեկնի 06:20-ին, Արմավիրից՝ 07:25-ին: Երևան-Արմավիր-Երևան երթուղին սպասարկելու է նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքը, որը Երևանից մեկնելու է ամեն օր՝ 15:00, Արմավիրից՝ 16:30: Երևան-Արարատ-Երևան գնացքը մայրաքաղաքից մեկնելու է ամեն օր՝ 19:00, Արարատից՝ 20:40: Հունվարի 20-ից չեն գործելու №686/687 Երևան-Գյումրի-Երևան և №7011/7016 Արաքս-Երևան-Արաքս էլնացքները: Փոխված չվացուցակները շուտով հասանելի կլինեն ՀԿԵ պաշտոնական կայքի «Ուղևորատար գնացքների չվացուցակներ» բաժնում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |