Միխայիլ Վելլեր. Գոլոդոմորը չի կարելի ցեղասպանություն անվանել25 նոյեմբերի 2008 - 12:15 AMT PanARMENIAN.Net - «Իհարկե, Գոլոդոմորը չի կարելի ցեղասպանություն անվանել, որովհետեւ ցեղասպանությունը հանցագործություն է` ուղղված կոնկրետ ժողովրդի դեմ, ընդհուպ մինչեւ նրա ոչնչացումը: Այ երբ 1915թ. Թուրքիայում հայերի ջարդն էր, ապա դա հենց հայ ժողովրդի ցեղասպանություն էր, որովհետեւ սպանում էին բացառապես հայերին եւ սպանում էին ազգային առանձնահատկություններից ելնելով»,- «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի եթերում հայտնել է «Պոգովորիմ» հաղորդման հեղինակ, գրող Միխայիլ Վելլերը: Նա նաեւ նկատել է, որ երբ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Երրորդ ռեյխի կողմից բռնազավթված տարածքում հրեաներին եւ գնչուներին ուղարկում էին վառարան, դա հենց ցեղասպանություն էր` ուղղված կոնկրետ ազգի դեմ` անկախ սոցիալական կարգավիճակից: «Ուկրաինան տուժել է նույնքանով, որքանով որ տուժել են շատ այլ շրջաններ, հսկայական բազմազգ Սովետական Միության հանրապետությունները: Կարծում եմ` այստեղ Ուկրաինայի իշխանությունները ջանում են որքան հնարավոր է հետ քաշեն, անջատեն Ուկրաինան Ռուսաստանից, որպեսզի ավելի հանգիստ լինեն իրենց ինքնուրույնության համար, որովհետեւ, իհարկե, ռուսական ազդեցությունը Ուկրաինայում հսկայական է, Ուկրաինայում ռուսների եւ ռուսերեն խոսող մարդկանց թիվը շատ մեծ է: Եւ երկրորդը, ըստ երեւույթին, դա մեր սեփական «սխալներն» ու Ռուսաստանի թերակատարության արդյունքն են: Վերջինս շատ ավելի վաղ պետք է պաշտոնապես ճանաչեր հանցագործությունները` այո, հանցագործությունները, որոնք զանգվածային մասշտաբներով իրագործվում էին սովետական իշխանության կողմից, պետք է պաշտոնապես դատապարտեր այդ հանցագործությունները, այդ գործողությունները հանցավոր հայտարարեր եւ դատեր նրանց, ովքեր դեռ ողջ են, որովհետեւ նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Մենք դա չարեցինք եւ այժմ քաղում ենք դառը պտուղները...»,- ասել է Վելլերը:Ուկրաինան պնդում է, որպեսզի 30-ական թվականների ԽՍՀՄ-ի Գոլոդոմորը ճանաչվի Սովետական Ռուսաստանի կողմից իրագործված ցեղասպանություն ուկրաինական ժողովրդի հանդեպ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |