«Օսկարի» հավակնորդները հայտնի են. «Ջոկերն» ու «Իռլանդացին» կմրցեն լավագույն ֆիլմի կոչման համար14 հունվարի 2020 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության 2020-ի հավակնորդների ցանկը: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում կմրցեն «Ֆորդն ընդդեմ Ֆերրարիի», «Իռլանդացին», «Ջոջո նապաստակը», «Ջոկերը», «Փոքրիկ կանայք», «1917», «Մի անգամ… Հոլիվուդում» և «Պարազիտները»: Լավագույն ռեժիսորի տիտղոսին արժանանալու համար կպայքարեն Մարտին Սկորսեզեն («Իռլանդացին» ֆիլմի համար), Թոդ Ֆիլիպսը («Ջոկեր» ֆիլմի համար), Սեմ Մենդեսը («1917» ֆիլմի համար), Քվենտին Տարանտինոն («Մի անգամ…. Հոլիվուդում» ֆիլմի համար) և Պոն Չժուն Հոն («Պարազիտներ» ֆիլմի համար): Լավագույն դերասանի տիտղոսին արժանանալու համար նոմինացված են Անտոնիո Բանդերասը («Ցավ և փառք»), Լեոնարդո դի Կապրիոն («Մի անգամ… Հոլիվուդում), Հոակին Ֆենիքսը («Ջոկեր»), Ադամ Դրայվերը («Ամուսնական պատմություն»), Ջոնաթան Փրայսը («Երկու պապերը»): Լավագույն դերասանուհու տիտղոսին կարող են արժանանալ Սինտրա Էրիվոն («Հարրիեթ»), Սկառլեթ Յոհանսոնը («Ամուսնական պատմություն»), Սիրշա Ռոնանը («Փոքրիկ կանայք»), Շարլիզ Թերոնը («Սկանդալ») և Ռենե Զելվեգերը («Ջուդի»): Ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխությունը 2020-ին կկայանա փետրվարի 9-ին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին |