Ryanair-ի Միլան-Երևան չվերթի ժամանման ժամը փոխվել է14 հունվարի 2020 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Ryanair բյուջետային ավիաընկերության Միլան-Երևաներթուղով թռիչք իրականացնող օդանավը հունվարի 14-ին վայրէջք կկատարի «Զվարթնոց» օդանավակայանում ժամը 15:30-ին, հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից: Ավելի վաղ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն տեղեկացրել էր, որ հունվարի 14-ին նախատեսված Ryanair-ի առաջին թռիչքները դեպի «Զվարթնոց» Հռոմից և Միլանից կիրականացվեն ուշացումներով: Բանն այն է, որ Իտալիայի Օդային երթևեկության կառավարման որոշ արհմիությունների հունվարի 14-ին գործադուլ են հայտարարվել ՝ չորս ժամ տևողությամբ, ինչն էլ թռիչքների ուշացումների պատճառ է դարձել: Հռոմ – Երևան FR4454 չվերթը Հռոմի օդանավակայանից կմեկնի Հռոմի ժամանակով ժամը 17:00-ին: Երևան - Հռոմ FR4455 չվերթը «Զվարթնոցից» կմեկնի հունվարի 15-ին՝ տեղական ժամանակով 00:20-ին: Քաղավիացիայի կոմիտեն ուղևորներին հորդորում է հետևել Ryanair-ի հաղորդագրություններին։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |