Ավտոներկրողները ՊԵԿ-ի դիմաց նորից ցույց են անում14 հունվարի 2020 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Ավտոներկրողները կրկին բողոքի ակցիա են անում ՊԵԿ-ի դիմաց՝ պահանջելով թույլ տալ վերասարքավորելու նպատակով աջ ղեկով մեքենաներ ներկրել Հայաստան։ Ցուցարարների խոսքով՝ ՊԵԿ բարձր օղակների ներկայացուցիչների, այդ թվում՝ կառույցի փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի գործողությունները սոցիալական դժգոհության են առաջացնում, հայտնում է Aysor.am-ը։ «Մարդիկ պրոֆեսիոնալ չեն։ Որ ասում են դեղնակտուց, դա է։ Իրականում փորձ չունեն», - ասել է ցուցարարներից մեկը։ Մեկ այլ ցուցարար նշել է, որ դեկտեմբերի 26-ին ավտոմեքենա հայտարարագրել է 20 հազար դրամով, իսկ ահա արդեն ամսի 30-ին՝ մեկ այլ մեքենա 160 հազարով։ «Հիմա արդեն պետք է տանեմ, հայտարարագրման համար 12 հազար եվրո՞ տամ։ Գյումրիում մի «բրոկեր» է աշխատել։ Ո՞վ է տեսել, որ փողը գրպանում՝ մարդը «բրոկերին» խնդրի գործ անի, բայց հերթի պատճառով չանի։ Ոնց որ փողով մտնես խանութ, ասես՝ սիգարետ տվեք, վաճառողը հերթի պատճառով չտա», - օրինակ է բերել մեկ այլ ցուցարար։ Ավելի վաղ ՊԵԿ-ից հայտնել էին՝ հաշվի առնելով, որ 2020-ի հունվարի 1-ից տրանսպորտային միջոցների ՀՀ մաքսային տարածք ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը փոփոխվելու են, 2019-ին ՀՀ ներմուծված և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ավտոմոբիլների համար հարկավոր է նաև ներկայացնել նախնական հայտարարագիր՝ մինչև դեկտեմբերի 31-ը։ Այս պարագայում 30 օրում վերամշակման գործողություններն ավարտելուց հետո արդեն ձախակողմյան ղեկով փոխված ավտոմեքենան մաքսային մարմիններին բացթողնման ներկայացնելու դեպքում կկիրառվեն նախնական հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը: Նախնական հայտարարագիրը ներկայացնելու օրվանից սկսած 30 օր հետո կիրառվելու են 2020-ի դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը, այսինքն՝ ավելի բարձր դրույքաչափեր։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |