Մահացած եզդի զինվորի գործը տեղափոխվել է Հատուկ կարևորության գործերի վարչություն14 հունվարի 2020 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Մահացած եզդի զինծառայող Արթուր Աջամյանի գործը տեղափոխվել է Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով վարչություն, ասել է իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը: «Կարծում եմ՝ դա տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով։ Գործը տեղափոխվել է այնտեղ՝ ուսումնասիրության համար»,- փաստաբանի խոսքերը մեջբերում է Factor.am-ը: 2019 թվականի դեկտեմբերի 2-ին Արթուր Աջամյանը մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել էր ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։ Նրա հարազատները դեկտեմբերի 26-ին բողոքի ակցիա էին արել՝ պահանջելով պատշաճ քննել գործը։ Այդ օրը վարչապետը հանդիպել էր զինվորի հարազատների հետ և խոստացել ամեն ինչ անել, որ քննությունն օբյեկտիվ տարվի: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |