Ամիրյան փողոցում երթևեկությունը կփոփոխվի

Ամիրյան փողոցում երթևեկությունը կփոփոխվի

PanARMENIAN.Net - Հունվարի 16-ից Ամիրյան փողոցում՝ Հանրապետության հրապարակի չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում, երթևեկությունը կփոփոխվի:

Արդյունքում չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչով» աշխատող լուսացույց:

Այսուհետ այդ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---