Թուրքիան մտադիր է ջրանցքով կապել Մարմարա և Սև ծովերը17 հունվարի 2020 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր է ջրանցքով կապել Մարմարա և Սև ծովերը, ինչն այլընտրանք կդառնա Բոսֆորի նեղուցի համար: Այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությունը, սակայն, հակասական արձագանքներ է ստացել հանրության շրջանում, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: Բազմաթիվ մադիկ ստորագրել են այս նախագծի դեմ հայտարարոթյունը: Ըստ ստամբուլցիների, այն «կավերի 8000 տարվա պատմություն ունեցող Ստամբուլի» մշակույթը և վնաս կհասցնի տեղի բնաշխարհին: Բացի այդ, այն չափազանց ծախսատար է, որի միջոցներն ավելի արդյունավետ է օգտագործել քաղաքի սոցիալական ոլորտի ու տնտեսության բարելավման ուղղությամբ: Սակայն նախագահ Էրդողանը հակառակ կարծիքի է և ընդգծում է, որ այս ծրագրի իրականացումն անհրաժեշտ է, քանի որ Բոսֆորը մշտապես վտանգի տակ է հնարավոր պատահարների ու քաղաքական ճնշումների պատճառով: Բնապահպաները զգուշացնում են, որ նոր ջրանցքի կառուցումը կարող է վնասել տեղական աղբյուրները և բնաշխարհը, քանի որ ջրանցքը կխառնի աղիության տարբեր աստիճան ունեցող ջրերը: Ծրագրի վերաբերյալ իր անհանգստությունն է հայտնեl նաև Մոսկվան, քանի որ Մոնտրեի միջազգային կոնվենցիան արգելքներ է սահմանում Սև ծովի ջրեր մուտք գործելու համար: Ըստ թուրք նախկին դիվանագետ Միթհատ Ռենդեի՝ եթե ՌԴ համար կոնվենցիան կարևոր փաստաթուղթ է, ապա ԱՄՆ-ն այս ուղղությամբ ունի իր վերապահումները, քանի որ կոնվենցիայով սահմանափակվում է ամերիկյան կողմի մուտքը Սև ծով: Բոսֆորի միջով նավարկությունը կարգավորվում է Մոնտրեի միջազգային կոնվենցիայի միջոցով: Այն աշխարհի ամենածանրաբեռնված ջրային ուղիներից է, որով անցնում են բազմաթիվ խոշոր նավեր ու նավթակիրներ: Այստեղ գրանցվել են նաև պատահարներ՝ 1979-ին նավթակրի վնասման արդյունքում եղան զոհեր, իսկ 100 հազարավոր տոնա նավթը լցվեց ծովն ու զգալի վնաս հասցրեց բնաշխարհին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ «Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը՝ դուք չեք կարողանում, դրա համար մենք ենք խառնվում»,–ասել է նա Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին |