Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել17 հունվարի 2020 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: Պաշտոնանկությունը կապված է համացանցում հայտնված ձայնագրության հետ, որն, իբր, արվել է Գոնչարուկի մոտ խորհրդակցության ժամանակ, որտեղ նա, ինչպես պնդում են, իրեն անգիտակ է համարել էկոնոմիկայի ասպարեզում և խոսել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «պարզունակ» մոտեցման մասին, գրում է «Դոժդը»: Հրաժարականի մասին գրառման մեջ Գոնչարուկն ասել է, որ ձայնագրությունները մոնտաժված են և «արհեստականորեն տպավորություն են ստեղծում», թե ինքն ու կառավարության անդամները չեն հարգում նախագահին: «Ես ստանձնեցի պաշտոնը՝ կատարելու համար նախագահի ծրագիրը: Նա ինձ համար բաց և պարկեշտ լինելու օրինակ է: Սակայն, նախագահի հանդեպ մեր հարգանքի և վստահության վերաբերյալ ցանկացած կասկած փարատելու համար, ես հրաժարականի մասին դիմում եմ գրել»,- նշել է նա: Ընդ որում, իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունում ձայնագրությունների հրապարակումից հետո հիմքեր չէին տեսնում Գոնչարուկի պաշտոնանկության համար: Զելենսկու գրասենյակի Telegram-ալիքում տեղեկացրել են, որ հրաժարականի դիմումը ստացել են, բայց հարցի վերաբերյալ որոշում դեռ չկա: Գոնչարուկը գլխավորում է Ուկրաինայի կառավարությունը 2019-ի օգոստոսի 29-ից: Մինչև այդ նա զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |