Ճարտարապետ. Հանրապետության հրապարակի տակ այն արժեքն է, որ կա նաև Կոնդում17 հունվարի 2020 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Երևանի Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտն ունի այն արժեքը, որ կա նաև Կոնդ թաղամասում, ճարտարապետ Սաշուր Քալաշյանին հղումով գրում է «Առավոտը»: Հունվարի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հանրապետության հրապարակի տակի պատմական շերտի բացման և այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները կսկսվեն արդեն 2020-ին: «Կոնդի ժամանակաշրջանի տներն են, որոնք քանդվել են, մնացել են նկուղային հատվածները: Հիմա եթե Կոնդը քանդեք, կմնան նկուղները, ու կասեք, որ դա պատմական մեծ ժառանգություն է: Կոնդին դեռ ձեռք չեն տվել: Եթե արժեք ունի, դարձրեք զբոսաշրջային կենտրոն: Ես չեմ տեսնում Կոնդի ներուժն ու արժեքը և ոչ էլ արժեքը նրա, ինչը կտեսնենք հրապարակի տակ»,- ասել է նա: Ըստ ճարտարապետի՝ Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման հարցի քննարկումը ժամանակավրեպ է: «Մինչև գործի անցնելը դա պետք է լայն քննարկման առարկա դառնար, ոչ թե միանգամից ծրագիր բերեին»,- ասել է Քալաշյանը: 2003-ին Լինսի հիմնադրամի միջոցներով Հանրապետության հրապարակի վերանորոգման ժամանակ շինարարները պատնեշի հանդիպեցին, ինչից հետո հնագետներ հրավիրվեցին ու պարզվեց, որ դրա ամբողջ տարածքում 17-րդ դարի շինություններ են: 2003-ին կառույցներն ուսումնասիրել են ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջին դարերի մասնագետները, ովքեր դրանք շինարարական արվեստի կարևոր հուշարձաններ են համարվել: Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն 1655-ին այցելել է Երևան, գծագրել այն: Նկարում մանրամասնորեն պատկերված է «Քրիստոնեական թաղամասը»` երկհարկ և եռահարկ քարի շենքերով: 1679-ին Երևանում ավերիչ երկրաշարժ է եղել, որը, ըստ Զաքարիա Սարկավագի հիշատակությունների, ոչինչ «քարը քարի վրա չի թողել»: Շինություններն ավերվել են, բայց դրանց նկուղային հարկերը մնացել են: Բացված նկուղներն ընդգրկում են հրապարակի ամբողջ տարածքը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |