Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները դեկտեմբերի սկզբին կհանդիպե՞ն Հելսինկիում

PanARMENIAN.Net - Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի սկզբին Հելսինկիում` Եվրոպայում համագործակցության ու անվտանգության (ԵԱՀԿ) կազմակերպության նախարարների հանդիպման շրջանակներում: Ինչպես երեկ հաղորդել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը, նման պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ ԱԳ նախարարի Ստամբուլ կատարած այցի ժամանակ:



«Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման մեջ առաջընթաց է նկատվում: Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կտեսնենք Հայաստանի ու Ադրբեջանի, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ բանակցությունների արդյունքները»,-ասել է Ալի Բաբաջանը` հավելելով, որ Անկարայի նպատակը տարածաշրջանի բոլոր երկրների հետ հարաբերություններ հաստատելն է: «Այդ համատեքստում մեր ջանքերն, ուղղված Կովկասում կայունության ու անվտանգության պլատֆորմի ստեղծմանը, շարունակվում են»,-ասել է Բաբաջանը, հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» թերթը:



Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Է.Նալբանդյանի, Է.Մամեդյարովի ու Ա. Բաբաջանի առաջին եռակողմ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում: Հանդիպման ժամանակ երեք երկրների ԱԳ նախարարները քննարկեցին վերջին տարածաշրջանային զարգացումներն ու Կովկասում կայունության ու անվտանգության պլատֆորմի ստեղծման նախաձեռնությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---