Ծառուկյան. Սպանդանոցների հարցում ծանրությունը թողնում են գյուղացու վրա20 հունվարի 2020 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Սպանդանոցների հարցում ծանրությունը թողնում են ֆերմերների, գյուղացու վրա, անդրադառնալով սպանդանոցներում պարտադիր մորթի մասին օրենքին՝ ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նրա խոսքով՝ ՀՀ-ում գյուղատնտեսության վիճակը վատ է և պետությունը պետք է սուբսիդավորի ոլորտը: «Եթե մարդը պետք է բարձի, տանի, սպանդանոցում էլ գումար վճարի, դա նշանակում է, որ եթե կենդանին հանձնելուց պետք է ստանա 250,000 դրամ, ուրեմն 50-60,000-ի կորուստ պետք է ունենա։ 20,000 պետք է տրանսպորտին տա, մի 25,000՝ մորթելուն.... Դրա համար ցանկացած երկրում գյուղատնտեսության համար պետությունը սուբսիդավորում է։ Այստեղ էլ մարդկանց պետք է սուբսիդավորի։ Հայաստանում գյուղատնտեսության վիճակը շատ վատ է։ Ինձնից լավ գիտեք՝ ջրի կես լիտրը 200 դրամ է, իսկ 1 լ կաթը վաճառվում է 110-120 դրամով։ Կաթն ավելի էժան է, քան թե ջուրը», - ասել է Գագիկ Ծառուկյանը։ Կառավարության շենքի առջև մի քանի օր է՝ տասնյակ ֆերմերներ և գյուղացիներ բողոքում են սպանդանոցային պարտադիր մորթի պահանջի դեմ: Նրանք պահանջում են, որ ամեն համայնքում լինի մեկ սպանդանոց, բողոքում են, որ սպանդանոցները հեռու են, ամեն անգամ չեն կարող իրենց անասուններին այդքան ճանապարհ տեղափոխել, գումար վճարել մորթի համար: Հունվարի 16-ին մոտ 30 սպանդանոցի ներկայացուցիչներ փաստաթուղթ են ստորագրել, որով սահմանվել է սպանդի առավելագույն գինը: Կենդանիների տերերից սպանդանոց տեղափոխումը մինչև 30 կմ շառավղով, 3 գլխից ոչ պակաս, անվճար է, մեկ կենդանու դեպքում՝ 3000 դրամ: Խոշոր կենդանու մորթն առավելագույնը կարժենա 10,000 դրամ, մանր եղջերավորների՝ 3500, իսկ խոզերի՝ 5000 դրամով: Ներկայումս հանրապետության տարածքում 22 սպանդանոց է գործում. 1-ը՝ Արագածոտնում, 10-ը՝ Կոտայքում, 2-ը՝ Լոռիում, 2-ը՝ Սյունիքում, 2-ը՝ Արարատում, 1-ը՝ Տավուշում, 1-ը՝ Վայոց Ձորում, 2-ը՝ Երևանում: Եվս 20 սպանդանոց կառուցման փուլում են, 26-ը՝ նախագծման ու թույլտվությունների ստացման փուլում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |