«Հայ դաշնամուրային երաժշտություն». 3-րդ համերգը՝ 3 դաշնակահարի կատարումներով![]() 21 հունվարի 2020 - 14:07 AMT PanARMENIAN.Net - «Հայ դաշնամուրային երաժշտություն» համերգային նախագծի երրորդ համերգը կկայանա հունվարի 30-ին` Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Համերգի ընթացքում կնվագեն դաշնակահարներ Արմեն Բաբախանյանը (Հայաստան), Եվա Գևորգյանը (Ռուսաստան, Հայաստան), Փում Փըրոմըչարթը (Թայլանդ, Կանադա): Կհնչեն Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Հարո Ստեփանյանի, Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Շերամի, Ջիվանիի ստեղծագործությունները: Համերգը նախաձեռնել է «ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերությունը: Այն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: «Հայ դաշնամուրային երաժշտություն» նախագիծը մեկնարկել է 2014-ին՝ Տիգրան Համասյանի, Վահագն Հայրապետյանի ու Արմեն Բաբախանյանի համատեղ համերգով։ Երկրորդ համերգը 2016-ին էր՝ Վահագն Հայրապետյանի, Արմեն Բաբախանյանի ու ջազմեն Վարդան Օվսեփյանի մասնակցությամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |