Փաստաբան. Քննիչները Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը

Փաստաբան. Քննիչները Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող խուզարկությունը դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է Թովմասյանի իրավունքների իրացմանը: Այս մասին հայտարարել է նրա պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը:

Մակինյանը նշել է, որ ՀՔԾ քննիչները և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները գտնվում են ՍԴ նախագահի բնակարանում։

«Քննչական գործողության բուն էությունն այն է, որ պետք է կատարվի խուզարկություն։ Այն դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալով իրացմանը, մասնավորապես՝ Հրայր Թովմասյանին և պաշտպանական խմբի անդամներից Միհրան Պողոսյանին հնարավորություն չի տրվում ծանոթանալ ամբողջ ծավալով դատարանի որոշմանը»,- ասել է Մակինյանը՝ հավելելով, որ արդեն համապատասխան միջնորդություն են ներկայացրել։

Մակինյանը նշել է, որ սա «աննախադեպ պրակտիկա է ՀՀ քրեական դատավարության մեջ», որ անձին թույլ չի տրվում կարդալ որոշումը։ Փաստաբանի խոսքով՝ պատճառաբանություններ չեն բերվում։

Հունվարի 24-ի առավոտյան ՀՔԾ-ում հայտարարել են, որ ՍԴ նախագահի բնակարանում խուզարկություն է կատարվում:

2019 դեկտեմբերին ՀՔԾ-ն Թովմասյանին մեղադրանք էր առաջադրել ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Թովմասյանի նկատմամաբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---