Իրանում մարդատար ինքնաթիռը վայրէջք է կատարել քաղաքի փողոցում![]() 27 հունվարի 2020 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Caspian Airlines ավիաընկերության ինքնաթիռը թռիչք է կատարել իրանական Մահշահր քաղաքի օդանավակայանից և վայրէջք կատարել հենց քաղաքի փողոցում: Դեպքի պահին ինքնաթիռում 135 ուղևոր է եղել, նախնական տեղեկություններով ոչ ոք չի տուժել, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, որ «վայրէջք» կատարած մարդատար ինքնաթիռում հրդեհ չի բռնկվել, անցորդներն անմիջապես հավաքվել են ինքնաթիռի շուրջ: Ուղևորները և օդնավանի անձնակազմը բարեհաջող լքել են ինքնաթիռը: Ըստ նախնական ստուգումների՝ օդանավը որևէ տեխնիկական խնդիր չի ունեցել, օդաչուները պարզապես ուշացրել են օդանավի գործարկումը և դուրս եկել թռիչքուղուց:
Ավելի վաղ իրանում խոշոր ավիավթար էր եղել, Իսլամական հեղափոխության կորպուսի պահապանների կողմից պատահաբար խոցվել էր ուկրաինական Boeing 737-ը, մահացել էին օդանավի ամբողջ անձնակազմը և ուղևորները՝ 176 մարդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |