Իրանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը

Իրանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը

PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ) դուրս գալու օրինագիծը: Միաժամանակ ներկայացվել է միջուկային զենքի արտադրությունը, պահպանումն ու օգտագործումն արգելող օրինագիծ, գրում է «Վեդոմոստին»՝ Իրանի պետական ICANA գործակալությանը հղումով:

Օրենքն Իրանում համարվում է ընդունված՝ խորհրդարանի, Սահմանադրության պաշտպանների խորհրդի և երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիի կողմից հավանության արժանանալու դեպքում:

1968-ին ՄԱԿ-ի մշակած ՄԶՉՊ անդամ են աշխարհի գրեթե բոլոր անկախ պետությունները, բացառությամբ Իսրայելի, Հնդկաստանի, Պակիստանի, Հյուսիսային Կորեայի և Հարավային Սուդանի: Ըստ պայմանագրի՝ միայն 5 երկիր՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Չինաստանն իրավունք ունեն միջուկային զենք ունենալ: Նրանք պարտավորվում են չփոխանցել միջուկային զենքն այլ երկրների, ինչպես նաև չդրդել դրա արտադրմանն ու ձեռք բերմանը: Մյուս մասնակիցները, իրենց հերթին, չպետք է միջուկային զենք արտադրեն կամ գնեն, չպետք է ընդունեն միջուկային զենք կամ դրա հանդեպ հսկողությունը: Միջուկային զենքի չտարածման հսկողությունը վերապահված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ ՄԱԳԱՏԷ-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---