«Հեռուստամարաթոն 2008»-ի ընթացքում ռեկորդային գումար է հավաքվել` շուրջ 35 մլն դոլար28 նոյեմբերի 2008 - 14:47 AMT PanARMENIAN.Net - «Հեռուստամարաթոն 2008»-ի ընթացքում հավաքվել է շուրջ 35 մլն 9 156 դոլար: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունում: Հիմնադրամի հանձնախմբերի կողմից հանգանակված գումարները հետեւյալն են` նշված ԱՄՆ դոլարով. Լոս Անջելես - շուրջ 1 300 000, Լիբանան - շուրջ 200 000, Մոնրեալ - շուրջ 130 000, Արգենտինա - 100 000, Մեծ Բրիտանիա - 200 000, Հոլանդիա - 40 000, Ավստրալիա - 50 000, Նյու Յորք - 200 000, Ֆրանսիա - շուրջ 1 500 000, Գերմանիա - 85 000, Շվեյցարիա - շուրջ 33 000, Տորոնտո 250 000, Հունաստան եւ Կիպրոս - շուրջ 40 000: Հեռուստամարաթոնի ընդհանուր արդյունքը ներառում է նախորդ ամիսների ընթացքում կազմակերպված մի շարք դրամահավաք միջոցառումների ընթացքում հանգանակված գումարները եւս, այդ թվում` հեռախոսամարաթոնները, հեծանվամարաթոնը, բարեգործական համերգները, Լիբանանում անցկացվող ռադիոմարաթոնը եւ այլն: Անցյալ տարի հեռուստամարաթոնը հավաքել էր 15 մլն դոլար: «Հեռուստամարաթոն 2008»-ի ընթացքում հավաքված միջոցները կուղղվեն Հայաստանի ու ԼՂՀ-ի գյուղական շրջանների զարգացմանը: Հեռախոսամարաթոնի արդյունքում Եվրոպայում հավաքվել է 1 200 000 եվրո (շուրջ 1,5 մլն դոլար): Այն անց է կացվել նոյեմբերի 13-16-ը «Հայաստան» հիմնադրամի ֆրանսիական բաժանմունքի կողմից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |