Վարդան Մինասյանը՝ Հայաստանի 2019-ի լավագույն մարզիչ![]() 29 հունվարի 2020 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստանի 2019-ի լավագույն մարզիչ է ճանաչվել: Նա 119 միավոր է հավաքել Ֆուտբոլի ֆեդերացիայի «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում: Մինասյանն այս կոչմանն արժանանում է արդեն 5-րդ անգամ: 84 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: 67 միավորով լավագույն եռյակը եզրափակում է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը»: Մինասյանը նախկինում ֆուտբոլիստ է եղել, 1996-1999 թթ. Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 11 հանդիպման։ Նա նաև ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչն է։ Հանդես է եկել «Զանգեզուր», ՀՄՄ (հետագայում՝ «Փյունիկ»), «Էրեբունի», «Լոզան», «Լոկոմոտիվ» (Սանկտ-Պետերբուրգ) թիմերում։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |