ԵԽԽՎ-ն Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույց է ընդունել

ԵԽԽՎ-ն Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույց է ընդունել

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը, տեղեկացնում է Shantnews.am-ը:

«Հենց նոր ԵԽԽՎ-ն 83 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ ձայներով ընդունեց ազգությամբ իսլանդացի Թորհիլդուր Սուննայի հեղինակած «Քաղբանտարկյալների իրավիճակը Ադրբեջանում» վերտառությամբ զեկույցը: Քննարկումն անցավ լարված մթնոլորտում: Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սեմիդ Սեյիդովն իր դժգոհությունը հայտնեց, որ հայ պատվիրակները որոշել են գրանցվել և խոսել այս թեմայով և, իհարկե, ստացավ իր հարցի պատասխանը»,- ասվում է գրառման մեջ:

Տաթևիկ Հայրապետյանն ելույթ է ունեցել այն քննարկման ժամանակ, որը նվիրված է Ադրբեջանի քաղբանտարկյալների թեմային: ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հայրապետյանը ելույթում խոսել է Բաքվի հայկական ջարդերի, 2016-ի ապրիլին Թալիշում խաղաղ բնակիչների խոշտանգումների և սպանությունների, 2004-ին Հունգարիայում ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանի՝ քնած ժամանակ Սաֆարովի կողմից կացնահարման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---