Լենմարկերը Նալբանդյանի ու Մամեդյարովի հետ կքննարկի «ղարաբաղյան գործընթացի բարելավման նոր գաղափարները»29 նոյեմբերի 2008 - 14:12 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում հուսով են, որ ղարաբաղյան հակամարտությունը շուտով կկարգավորվի: Վերջերս ակտիվացած բանակցային գործընթացը հույս է ներշնչում, որ հակամարտությունը կհանգուցալուծվի սեղմ ժամկետներում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղարաբաղյան հակամարտության գծով զեկուցող Գորան Լենմարկերը: «Երկու երկրներն էլ դրական շատ բան կստանան ղարաբաղյան հակամարտության կարգավորումից»,-ասել է Լենմարկերը` հավելելով, որ մտադիր է քննարկել ղարաբաղյան գործընթացի բարելավման նոր գաղափարները Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի ու Էդվարդ Նալբանդյանի հետ Հելսինկիում` ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների նիստի շրջանակներում: «Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա կկարողանա բարելավել հարաբերությունները հարեւանների` Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ինչը նոր խթան կհանդիսանա նրա տնտեսության զարգացման համար»,-ասել է ԵԱՀԿ ներկայացուցիչը` նշելով, որ Հելսինկիից հետո նախատեսում է այցելել տարածաշրջան եւ քննարկել հակամարտության կարգավորման ուղիները Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարության հետ, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարները կհավաքվեն ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ամենամյա նիստի շրջանակներում, որը տեղի կունենա դեկտեմբերի 4-5 Ֆինլանդիայի մայրաքաղաքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |