Սուրենյան. Երևանում անձրև կտեղա, որը գիշերը կվերափոխվի ձյան

Սուրենյան. Երևանում անձրև կտեղա, որը գիշերը կվերափոխվի ձյան

PanARMENIAN.Net - Հունվարի 31-ի երեկոյան Երևանում անձրև կսկսվի, որն առաջիկա գիշերը կվերափոխվի ձյան և կշարունակվի մինչև փետրվարի 1-ի կեսօր, հայտնել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Սպասում ենք համեմատաբար ակտիվ ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից։ Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հանրապետության հյուսիսային և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը և վաղը ցերեկը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, լեռնային բնակավայրերում՝ բուք»,- ասվում է գրառման մեջ։

Փետրվարի 1-ի երեկոյան հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կդադարեն։

Ջերմաստիճանը հունվարի 31-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով, փետրվարի 1-ի ցերեկը նույնքան կնվազի: Երևանում գիշերային ժամերին -2...-6 կլինի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---