Բաքվում ԱՄՆ դեսպանատուն. ԱՄՆ-ն կշարունակի աջակցել ԼՂ կարգավորմանը![]() 31 հունվարի 2020 - 12:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը: «ԵԱՀԿ համանախագահները Ժնևում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ: ԱՄՆ-ն վճռական է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու գործում»,- ասվում է դեսպանատան տարածած հայտարարության մեջ: Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը հուսով է, որ ակտիվ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև կշարունակվեն, գրում է Interfax.az-ը: Անդրադառնալով Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների երկօրյա բանակցություններին՝ Լիտցենբերգերն ասել է. «Ողջունում ենք կողմերի հանդիպումները կառուցողական և սուբստանտիվ բանակցությունների համար: Հուսով ենք, որ կողմերի միջև բանակցությունները կշարունակվեն»: ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հունվարի 29-ին և 30-ին Ժնևում երկօրյա բանակցություններ են վարել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը Մինսկի խմբի համանախագահների հետ առանձին և համատեղ քննարկել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը: ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում՝ համանախագահների հովանու ներքո: ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին Բրատիսլավայում 2019-ի դեկտեմբերի 4-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |