Nabucco-ի իրագործումը հարցականի տակ է

PanARMENIAN.Net - Վերջերս տարածաշրջանում տեղի ունեցած քաղաքական եւ տնտեսական գործընթացները նվազեցրել են ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից առաջ քաշվող Nabucco գազամուղի նախագծի իրականացման շանսերը: Այդ մասին հայտարարել է Բաքվի Տարածաշրջանային զարգացման կենտրոնի ղեկավար Չինգիզ Իսմայլովը:



Նրա խոսքերով, Ադրբեջանի հետ մեկտեղ այդ նախագծի առանցքային երկրներից է Թուրքմենստանը, որը գազի հսկայական պաշարներ ունի: Սակայն ոչինչ չի վկայում այն, մասին, թե Աշխաբադի հետաքրքրությունն այս նախագծի հանդեպ աճել է: Հակառակը, Ռուսաստանի առաջարկը Թուրքմենստանից գազը կոմերցիոն գներով գնելու վերաբերյալ ավելի է հեռացնում Աշխաբադին Արեւմուտքի այդ նախագծից: Նման առաջարկ Մոսկվան ու Իրանը արել են նաեւ Ադրբեջանին Շախդենիզի գազի վերաբերյալ: Ընդ որում Թուրքմենստանն արդեն իսկ գազ է առաքում երեք ուղղություններով` Իրան (շուրջ 8 մլրդ խ.մետր), Չինաստան ու ՌԴ:



«Ի դեպ, Իրանն առաջարկել է կառուցել Կուչենգե-Կուրդկույու խողովակաշարի երկրորդ հերթը: Հեռանկարում է արդեն գործող Կենտրոնասիական գազամուղով Թուրքմենստանից ՌԴ կկառուցվի նաեւ Մերձկասպյան գազամուղը: Nabucco-ի դեմ աշխատող գլխավոր քաղաքական գործոնը Ռուսաստանի դերի հզորացումն է հարավկովկասյան տարածաշրջանում: Առնվազն, մոտ ապագայում պետք չէ ակնկալել այդ գազատարի կառուցումը»,-ասել է Իսմայլովը, հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---